16:38 | 28.06.22 | Նորություններ | 1860

BigStory VC-ն $200 000 ներդրում է կատարել SleepDoctor-ում

BigStory VC վենչուրային հիմնադրամը $200 000-ի ներդրում է կատարել SleepDoctor ընկերությունում, որը նորարական լուծումներով օգնում է քնի խանգարում ունեցող մարդկանց կարգավորել այդ խնդիրը։   

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

«Ցանկացած մարդ ունի ընտանիքի անդամ, բարեկամ կամ ընկեր, ով քնելու խնդիր ունի։ Ես ինքս ունեմ այդպիսի խնդիր։ Ամեն օր մոտ 2 ժամ տեւում է մինչ ուղեղս անջատվում է քնելուց առաջ։

Այն հիմնադրվել է մեր 2 ընկերների՝ Թաթուլ Աջամյանի եւ Արմեն Վերդյանի կողմից։

Այսօր SleepDoctor-ը իր ինովատիվ լուծումով հեշտացնում է Sleep Apnea ունեցող մարդկանց դիագնոզը եւ հետագա բուժումը։ Ապագայում նաեւ հնարավոր է օգնել քնելու այլ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց։ Առաջին շուկան Ֆրանսիան է։ Անչափ ոգեւորված եմ մեր այս ներդրումով։ Անհամբեր սպասում եմ, թե երբ SleepDoctor-ի օգնությամբ ավելի հեշտ կքնեմ»,- գրել է նա։

ԲիգՍթորին ներդրումներ է կատարել Docus, BlueQubit, ProdMap AI, Zoomerang, WildLearner, Mythrill ստարտափներում։

Itel.am-ը հիշեցնում է, որ նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։