16:23 | 15.06.22 | Հոդվածներ | exclusive 55525

Անտարկտիդա, գրադարաններ, էլցանցեր. Վիվա-ՄՏՍ-ի նոր ղեկավարի իրականացրած նախագծերը

2022 թվականի հունիսի 15-ին ՄՏՍ-ը հայտարարեց Արմեն Ավետիսյանին Վիվա-ՄՏՍ-ի նոր գլխավոր տնօրեն նշանակելու մասին։ 2021 թվականի մարտից նա զբաղեցնում էր ՄՏՍ-ի իրերի ինտերնետի (IoT) եւ արդյունաբերական ավտոմատացման գծով փոխնախագահի պաշտոնը, եւ iTel.am-ը որոշել է ներկայացնել Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ իրականացված որոշ նախագծեր։

Իրերի ինտերնետ Անտարկտիդայում

2022 թվականի մարտին ՄՏՍ-ը հայտարարել էր, որ «Նովոլազարեւսկայա» արկտիկական կայանին NB-IoT ստանդարտի ցանց է տրամադրել։

«Նման նախագծերը հսկայական ազդեցություն ունեն ինչպես Անտարկտիդայի հետազոտման տեխնոլոգիաների զարգացման, այնպես էլ բեւեռախույզերի գիտական եւ առօրյա կյանքի համար: Համատեղ լուծումները հնարավորություն են տալիս ամբողջությամբ վերակառուցել լոգիստիկան, առցանց վերահսկել բնապահպանական իրավիճակը եւ ավելի շատ գիտական հետազոտություններ կատարել»,- ասել էր Արմեն Ավետիսյանը։

Նա նշել էր, որ ՄՏՍ-ը նախատեսում է ընդլայնել IoT-ի ոլորտը Անտարկտիդայում. ցուցիչները կվերահսկեն ջերմաէլեկտրական գեներատորների, կլիմայի կառավարման ստորաբաժանումների եւ այլ սարքավորումների շահագործման պարամետրերը։

Գրադարանային ֆոնդեր

2022 թվականի փետրվարին ՄՏՍ-ը Նիժնի Նովգորոդի կույրերի կենտրոնական հատուկ գրադարանի տարածքում ապահովել էր միկրոկլիմայի շարունակական մոնիտորինգ՝ «Ցելսիում» IoT լուծման օգնությամբ:

Արմեն Ավետիսյանն ասել էր, որ սարքը տեղադրման համար չի պահանջում մոնտաժային աշխատանքներ կամ հատուկ հմտություններ, ուստի այն կարելի է օգտագործել թանգարաններում եւ գրադարաններում, որտեղ արգելված է փոշու առաջացման հետ կապված աշխատանքը։

«Ցելսիումը»-ը թույլ է տալիս շուրջօրյա վերահսկել տարածքի ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը եւ օդի որակը: NB-IoT ցանցի միջոցով իրական ժամանակում ցուցիչները ցուցմունքները ուղարկվում են ՄՏՍ ամպային պահեստ:

Տվյալների հավաքագրում հաշվիչներից

2022 թվականի մայիսին ՄՏՍ-ը հայտարարել էր, որ առաջին հեռահաղորդակցային ընկերությունն է, որը մշակել է համապարփակ IoT լուծում՝ էլեկտրականության հաշվիչներից տվյալների ավտոմատ հավաքագրման համար:

«Մենք ապահովում ենք ոչ միայն տվյալների հավաքագրման, այլ նաեւ դրանց հետագա մշակման եւ վերլուծության ամբողջական ցիկլ՝  Big Data-ի օգնությամբ», - ասել է Արմեն Ավետիսյանը։

ՄՏՍ-ը նաեւ մշակել եւ փորձնական արդյունաբերական շահագործման է հանձնել էլեկտրացանցերում առեւտրային կորուստների հայտնաբերման հարթակը: