12:21 | 21.02.22 | Նորություններ | 1258

Hexact-ը առեւտրային նոր հարթակ է բացում

Hexact ընկերությունն իր աշխատանքի 3-րդ տարին նշանավորում է նոր ռազմավարությամբ, որը «բեկումնային է տեխնոլոգիաների աշխարհում»։

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ ստարտափն իր «40,000+ գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը»։

«Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետեւ կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որեւէ գիտելիքի», - ասված է հաղորդագրության մեջ:

«Big data-ն եւ արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, որի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալ՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար»,-  նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների «առուվաճառքի»  հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետեւ ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։