16:43 | 18.02.22 | Նորություններ | 1878

BeeGraphy-ն 3D պարամետրիկ մոդելավորման անվճար դասընթացներ է սկսում

BeeGraphy ընկերությունը կազմակերպում է BeeGraphy Editor ծրագրակազմով 3D պարամետրիկ մոդելավորման խորացված անվճար դասընթացների շարք Երեւանում:

Դասընթացի նպատակն է պատրաստել պրոֆեսիոնալ 3D մոդելավորողներ, որոնք BeeGraphy Editor օնլայն ծրագրակազմի միջոցով կկարողանան մշակել 3D պարամետրիկ մոդելներ՝ ինչպես իրենց մասնագիտական աշխատանքում կիրառելու, այնպես էլ պատրաստի մոդելները BeeGraphy Shop մոդելների խանութում վաճառելու նպատակով։

Դասընթացի համառոտ բնութագիրն է՝

•    BeeGraphy Editor մոդելավորման գործիքի մասնագիտական կուրս:
•    Ուղղվածություն՝ եռաչափ մոդելավորում BeeGraphy Editor օնլայն ծրագրակազմով, պարամետրիզացիայի հիմունքներ, պարամետրիկ մոդելների կառուցում NURBS մաթեմատիկական մոդելավորման կիրառությամբ:
•    Դասընթացը բաղկացած է 2 փուլից՝ «Հիմնական» եւ «Պրակտիկ»։ Առաջին փուլում դասերը տեղի կունենան շաբաթը 3 անգամ՝ 1 ժամ տեւողությամբ։ Երկրորդ՝ «Պրակտիկ» փուլի դասերի տեւողությունը կլինի 1,5 ժամ:
•    Դասախոսներ՝ BeeGraphy ընկերության անձնակազմից մաթեմատիկոսներ եւ մոդելավորողներ:
•    Դասընթացի սկիզբը՝ 15 մարտ 2022թ.:
•    Խմբակային դասերին մասնակցող ուսանողների թիվը կլինի 10-16:

Դասընթացներին մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։