11:54 | 18.02.22 | Նորություններ | 1241

ՀայՓոստի iNovation դուստր ձեռնարկության մասնագետները վարպետության դաս են վարել

ՀայՓոստ ընկերության Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը եւ Պրոդուկտների զարգացման եւ թողարկման գծով տնօրեն Գրիգորի Ղազարյանը վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար:

Արթուր Հարությունյանը ուսանողներին ներկայացրել է ընկերությունը, մշակված ծրագրային լուծումները, զարգացման հեռանկարները։

Գրիգորի Ղազարյանը ներկայացրել է ՏՏ կառավարման մեխանիզմները, գործընթացները, պատմել է, թե ներկայում ինչ տեսակի ՏՏ աութսորսինգ է իրականացվում եւ որը ինչ մոդելով է աշխատում։