12:51 | 18.11.21 | Նորություններ | 6446

SADA Systems-ը հայազգի ինժեներներին կօգնի հայրենիք տեղափոխվել

SADA Systems ընկերությունը կաջակցի հայազգի բարձրակարգ ինժեներներին հայրենիք տեղափոխվելու հարցում:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ SADA Systems-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ համահիմնադիր Հովիգ Սաֆոյանը համագործակցության հուշագիր են կնքել, որի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում ներգրավել սփյուռքի ներուժը, բարձր որակավորում ունեցող հայրենադարձված մասնագետներին ապահովել կայուն աշխատանքով, բիզնեսի, նորարարության, տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման բնագավառում ընդլայնել սփյուռքահայ մասնագետների ներգրավումը:


««SADA»-ի ծառայությունների պահանջարկը գլոբալ IT աշխարհում արագ աճում է, ուստի մենք Հայաստանի գլոբալ մատակարարման կենտրոնում, կընդունենք ինժեներական տաղանդների ամբողջ աշխարհից: Իսկ հայազգի բարձրակարգ ինժեներներին պատրաստ ենք ընդունելու առանց քանակական սահմանափակման՝ մեր չափանիշներին համապատասխանելու դեպքում: Ավելին, մենք նրանց կաջակցենք հայրենիք տեղափոխության հարցերում: Ես ուրախ եմ, որ կարող ենք համագործակցել նաեւ սփյուռքի գործերի գլխավոր հանձանակատարի գրասենյակի հետ»,- ասել է Հովիգ Սաֆոյանը: