Անգելա Մերկելը
17:38 | 21.06.21 | Նորություններ | 11362
Der Spiegel-ը գրում է, որ «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջ է տանում հայկական կրթական ռազմավարությունը որպես մոդել գերմանացի դպրոցականների համար»:
Արդեն հայտնել էինք, որ հունիսի 17-ին Անգելա Մերկելը վիրտուալ շրջայց էր կատարել 2020 թվականին բացված Tumo Berlin կենտրոնում։
Der Spiegel-ը նշում է, որ կանցլերը հանդես է եկել Գերմանիայի ողջ տարածքում երեխաների եւ երիտասարդների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կենտրոնների ստեղծման օգտին եւ այդ նպատակով համագործակցելու կոչ է արել Գերմանիայի դաշնային կառավարությանը, դաշնային երկրներին, քաղաքապետարաններին եւ հովանավորներին:
Կրթության նախարար Անյա Կառլիչեկն ասել է, որ այդ հաստատությունները պետք է «սարդոստայնի նման» տարածվեն ամբողջ Գերմանիայում եւ աշխատեն MINT կլաստերներում:
Անգելա Մերկելը Երեւանի «Թումո» կենտրոնի հետ ծանոթացել էր 2018 թվականին։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով