12:25 | 17.06.21 | Նորություններ | 1670

Անգելա Մերկելը վիրտուալ այց է կատարել Թումո Բեռլին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր վիրտուալ այց է կատարել Թումո Բեռլին կենտրոն:

Վիրտուալ այցը հեռարձակվել է կանցլերի պաշտոնական էջում:

Անգելա Մերկելը զրուցել է կենտրոնի ղեկավարների ես դասախոսների հետ: Երեւանից վիրտուալ այցին մասնակցել է Թումո-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Բեռլինի պատմական Շառլոտենբուրգ թաղամասում Թումո կենտրոնը բացվել է 2020 թվականին:

Թումո Բեռլինի 1 200 ուսանողները մասնագիտանում են 10 ոլորտներում: Բեռլինում Թումո կենտրոնի բացման գործընկերը գերմանական KfW զարգացման բանկն է:

Անգելա Մերկելը Երեւանի Թումո կենտրոն էր այցելել 2018 թվականի օգոստոսին:

«Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է»,- այն ժամանակ ասել էր Անգելա Մերկելը: