17:15 | 17.06.21 | Նորություններ | 1527

    Մեկնարկել է «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթը

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2021 թվականի «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկի մասին։
     
    Ծրագրի 3 բաղադրիչները՝ նորարարական, հեռանկարային եւ բեկումնային, թիրախավորում են պրոդուկտի զարգացման շղթայի առանձին փուլեր:

    -    Նորարարական բաղադրիչը նպատակ ունի աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորարարական գաղափարների առաջխաղացմանը։

    -    Հեռանկարային բաղադրիչը՝ կաջակցի արդեն իսկ պրոդուկտի նախատիպի կամ նվազագույն կենսունակ արտադրանքի մշակման փուլում գտնվող ծրագրերի առաջխաղացմանը, դրանց շուկա մուտք գործելուն:

    -    Բեկումնային բաղադրիչը նպատակ ունի աջակցելու շուկայում արդեն իսկ որոշակի մասնաբաժին ունեցող ծրագրերին, որոնք պլանավորում են ընդլայնել իրենց թիրախային շուկաները:

    Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 600 մլն դրամ:

    Նորարարական բաղադրիչով ներկայացված ծրագրերին կարող է տրամադրվել առավելագույնը 5 մլն դրամ, հեռանկարային բաղադրիչի դեպքում՝ առավելագույնը 10 մլն դրամ, իսկ բեկումնայինի դեպքում՝ առավելագույնը 20 մլն դրամ:

    Մրցույթին ներկայացված հայտերի գնահատումն իրականացվելու է մրցութային հանձնաժողովների կողմից 2 փուլով՝ նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա։

    Դիմելու կարգի եւ մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ հղմամբ: