Ջեյքոբ Քլասոնը
15:20 | 19.05.21 | Հարցազրույցներ | exclusive 45541
Առցանց խաղերի միջազգային ոլորտի առաջատար B2B մշակող եւ մատակարար Էվոլուշն ընկերությունը վերջերս հայտարարել է Երեւանում ուղիղ հեռարձակման ստուդիայի բացման մասին:
Վրաստանում եւ Հայաստանում Evolution-ի գործառնությունների ղեկավար Ջեյքոբ Քլասոնի հետ բացահայտել ենք Էվոլուշնի պատմությունն ու Հայաստանի հետ կապված ընկերության ծրագրերը։
- Ի՞նչ պատմություն ունի Էվոլուշնը։ Ինչի՞ց է այն սկսվել եւ որո՞նք են կազմակերպության առանցքային ձեռքբերումները։
- Evolution-ը շվեդական ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ին ` նպատակ հետապնդելով խաղատան փորձը տեղափոխել առցանց միջավայր: Evolution-ը գործում է բացառապես որպես առցանց խաղատների օպերատորների մատակարար. ընկերությունը ոչինչ չի վաճառում անմիջապես հաճախորդներին / խաղացողներին, բոլոր դրամական գործարքները կատարվում են օպերատորների միջոցով: Այս տարի մենք նշում ենք գործունեության 15 տարին՝ փաստելով նորարարի եւ ոլորտի առաջատարի մեր դերը, ներառյալ 2012-ին Խաղային շոուների բոլորովին նոր պրոդուկտի կատեգորիայի ստեղծումը եւ խաղային տեխնոլոգիայի նոր համադրությունների հաջող ներդրման բազմաթիվ օրինակներ։
Իր գործունեության 1,5 տասնամյակի ընթացքում Էվոլուշնը դարձել է միջազգային B2B առաջատար մշակող եւ առցանց խաղերի ոլորտի մատակարար`ավելի քան 10,000 աշխատակիցներով` 20+ քաղաքներում, որոնք աշխատում են պրոդուկտի նորամուծության, ծրագրակազմի մշակման ոլորտներում, որպես խաղավարներ եւ բազում այլ օժանդակ գործառույթների ուղղությամբ: 2010 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Էվոլուշնը EGR B2B մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել՝ որպես տարվա լավագույն կենդանի խաղատան մատակարար, ինչը նշանակում է, որ Evolution-ը շահել է այդ մրցանակը՝ դրա ստեղծման օրվանից ի վեր ամեն տարի:
- Ի՞նչն է Էվոլուշնին առանձնացնում իր մրցակիցների շարքում եւ որպես գործատու:
- Մենք ճանաչված ենք մեր առաջատար արտադրանքի նորարարության եւ տեխնիկական լուծումների միջոցով խաղացողի աննախադեպ փորձ ապահովելու համար: Մենք ծրագրային ապահովման ընկերություն ենք, որն ինքնուրույն իրականացնում է պրոդուկտի մշակման ողջ ցիկլը՝ ներառյալ դիզայնը, ծրագրային ապահովումը եւ տեխնիկական մշակումները: Էվոլուշնը նաեւ սարքավորումների ընկերություն է. մեր խաղերի մեծ մասը մշակվում է մեր կողմից, ինչը նշանակում է, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ ֆիզիկական սարքավորումները հաճախ գոյություն չունեն: Այսպիսով, մենք ինքներս ենք դրանք մշակում եւ կառուցում: Այդուամենայնիվ, Էվոլուշնն առաջին հերթին մարդկանց ընկերություն է:
Մեր աշխատակիցները նորարարությունների շարժիչ ուժն են: Այսօր մենք գործում ենք ավելի քան 20 քաղաքներում եւ ունենք մոտ 80 ազգությունների 10,000+ աշխատակիցներ: Որպես գործատու մեզ լավագույնս բնորոշում է մեր կորպորատիվ մշակույթն իր ամուր եւ արմատավորված արժեքներով․
- Էվոլուշնը ԱՇԽՈՒՅԺ, ակտիվ, երիտասարդ կազմակերպության մարմնացում է, որը միշտ փնտրում է նոր հնարավորություններ: Մենք միշտ առաջին տեղում ենք:
- Մենք նախընտրում ենք ամեն բան անել ՃԻՇՏ։ Մենք նպատակ ունենք առաջ տանել արդար խաղերի ճանապարհը եւ նպաստել այն համայնքներին, որտեղ մենք գործում ենք:
- Մենք աշխատում ենք ՄԻԱՍԻՆ․ մեր բիզնեսի մոդելը հիմնված է թիմային աշխատանքի վրա, շղթայի յուրաքանչյուր հատված կարեւոր է, քանի որ մեր արտադրանքը 50% ՏՏ է եւ 50% մարդ: Մենք պարգեւատրում ենք EVOlutioneer-ներին, ովքեր աջակցում են իրենց գործընկերներին, եւ մենք ձգտում ենք աշխատանքին նայել մարդկային տեսանկյունից եւ աջակցել մեր աշխատակիցներին՝ աճելու եւ մարտահրավերներ ընդունելու գործում:
- Ինչու՞ Հայաստանը:
- Մենք ընտրեցինք Երեւանը մասնավորապես ցանկալի աշխատուժի առկայության եւ քաղաքի շարունակական զարգացման համար: Ինչպես եւ մեր մյուս ստուդիաների դեպքում, մեր նպատակը երկարաժամկետ է, եւ մենք ցանկանում ենք դառնալ գրավիչ գործատու, ով կարող է հայ երիտասարդներին առաջարկել իրենց կարիերայի առաջին քայլը կատարել միջազգային ընկերությունում: Քանի որ մենք մեր թիմերին պատրաստում ենք ընկերության ներսում, մեզ հատուկ աշխատանքային փորձ պետք չէ, անհրաժեշտ է աշխատանքի նկատմամբ պրոֆեսիոնալ մոտեցում եւ անգլերենի լավ մակարդակ, քանի որ Երեւանի ստուդիան սպասարկելու է իր օպերատորներին ամբողջ աշխարհում անգլախոս կենդանի դիլերային սեղաններով։ Մենք ակնկալում ենք ողջունել մոտիվացված հայկական թիմի մեր առաջին խմբի անդամներին իրենց առաջին ուսուցմանը մեր Ակադեմիայում:
- Ի՞նչ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված:
- Հայաստանի հետ կապված մեր ծրագրերը երկարաժամկետ են: Մեր ծառայությունների նկատմամբ համաշխարհային աճող պահանջարկի պայմաններում ակնկալում ենք, որ մեր Երեւանի ստուդիան մաս կկազմի այդ պահանջարկի բավարարելու գործում: Մուտք գործելով հայկական շուկա՝ Էվոլուշնը կստեղծի մուտքային մակարդակի հարյուրավոր աշխատատեղեր՝ տեղացի երիտասարդների համար Երեւանում եւ հարակից տարածքում: Մեր նպատակն է լինել գրավիչ գործատու` առաջարկելով մեր կորպորատիվ մշակույթը, դինամիկ աշխատանքային մթնոլորտը եւ արտոնությունները եւ շարունակաբար մեծացնել աշխատատեղերի քանակը, որոնք մենք առաջարկում ենք տեղական շուկայում:
Թափուր աշխատատեղերը կարող եք գտնել հայկական կարիերայի հարթակներում, Էվոլուշնի ֆեյսբուքյան էջում եւ մեր կայքի կարիերայի բաժնում: