15:51 | 13.04.21 | Նորություններ | 620

TestIT մրցույթն ընդունում է հայտեր

Ապրիլի 23-ին, ժամը 15։00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա TestIT մրցույթը, որի ընթացքում մասնակիցները կիրականացնեն Manual Testing։

Մրցույթը կազմակերպվում է Allins ընկերության հետ համատեղ:

Մրցութային առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած անձին կամ խմբին սպասվում է անակնկալ։ Խումբը պետք է կազմված լինի 4-5 անձից։ Կարող են դիմել նաեւ անհատները: Տարիքային սահմանափակում չկա։

Մասնակցության համար հարկավոր է մինչեւ ապրիլի 22-ը ժամը 12։00-ը լրացնել հայտը՝ այստեղ:

Հավելենք, որ TestIT մրցույթն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությամբ: