14:42 | 13.04.21 | Նորություններ | 887

LinkedIn-ի կես միլիարդ օգտատերերի տվյալներ հայտնվել են ցանցում

LinkedIn սոցիալական ցանցի ավելի քան կես միլիարդ օգտատերերի տվյալների զանգվածային արտահոսք է հայտնաբերվել:

Ըստ Fortune-ի հրապարակման, հաքերային ֆորումներից մեկում առաջարկվել է գնել տվյալների բազա, որը պարունակում է օգտատիրոջ ամբողջական անունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, կարիերայի վերաբերյալ տեղեկատվությունը:

LinkedIn-ում մեկնաբանելով այս լուրը, նշել են, որ սա արտահոսք չեն համարում, քանի որ այդ բոլոր տվյալները հասանելի են օգտատերերի էջերում: Այնուամենայնիվ, տեղեկատվության այս հավաքական փաթեթը խախտում է սոցիալական ցանցի օգտագործման կանոնները, եւ LinkedIn-ը պատրաստվում է քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

Հավելենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ եւս մեկ մասսայական արտահոսքի մասին՝ հրապարակվեցին Facebook-ի ավելի քան կես միլիարդ օգտվողների տվյալները: