Մարտի 26-ին ժամը 20:00-ին կկայանա «Ո՞ր ծրագրավորման լեզուն սովորել եւ ինչո՞ւ» թեմայով վեբինար:
Անվճար վեբինարը կվարի Tech42 նախաձեռնության «Ալգորիթմների եւ տվյալների կառույցներ» դասընթացի դասախոս Լեւոն Հովհաննիսյանը:
Վեբինարի ընթացքում խոսնակը կբացատրի ամենահաճախ հանդիպող ծրագրավորման լեզուների կիրառությունները եւ դրանց տարբերությունները, որը կօգնի մասնակիցներին կողմնորոշվել ծրագրավորման լեզվի ընտրության հարցում:
Վեբինարի կազմակերպիչը Tech42 կրթական նախաձեռնությունն է: Մանրամասները հասանելի են այստեղ: