17:09 | 24.03.21 | Նորություններ | 1382
Zoom-ը հայտարարել է վիդեոտեխնոլոգիաների իր գործիքը՝ Video SDK-ն այլ ընկերություններին վաճառելու ցանկության մասին: Այն հնարավորություն կտա ընկերություններին օգտագործել Zoom-ի HD վիդեո, աուդիո եւ ինտերակտիվ գործառույթները՝ սեփական ինտերֆեյսով վիդեո հավելվածներ մշակելու համար:
Տեխնոլոգիան օգտակար կլինի սոցիալական ցանցերի, ինչպես նաեւ բիզնեսի համար խաղեր եւ ծրագրեր մշակողների համար: Օրինակ, մանրածախ առեւտրականները կկարողանան իրենց պրոդուկտների ուղիղ հեռարձակումն իրականացնել տեխնոլոգիայի միջոցով:
Նշվում է, որ ամսական հաղորդակցության առաջին 10 հազար րոպեի համար վճար չի գանձվի, որի ավարտին կսկսի գանձվել մեկ րոպեի սակագին: Հնարավոր է ձեռք բերել նաեւ տարեկան բաժանորդագրության փաթեթ՝ $1000 արժողությամբ, որը ներառում է ամսական մինչեւ 30 հազար րոպե:
«Մենք ձգտում ենք ընդլայնել մեր բիզնեսը եւ տեղափոխվել մի հարթակ, որն առաջարկում է լուծումներ տարբեր կարիքներ ունեցող ձեռնարկությունների համար», - նշել է ընկերության ներկայացուցիչ Բրենդան Իտելսոնը:
Հավելենք, որ 2020 թ. ընկերության եկամուտը կազմել է $2.65 մլրդ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 4 անգամ: