12:43 | 24.03.21 | Նորություններ | 1420
Լոս Անջելեսում բնակվող Արքայազն Հարրին նոր աշխատանք է գտել. նա դարձել է կարիերայի զարգացման հմտություններ տրամադրող ամերիկյան BetterUp ընկերության «ազդեցության գծով տնօրեն»:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ, արքայազնը կներգրավվի ընկերության՝ բարեգործության, հոգեբանական առողջության, սննդի ռազմավարության պլանավորման հարցերում:
Հայտնի չէ, թե ինչ պայմաններով է Հարրին միացել արագ աճող ստարտափի թիմին: Նշվում է, որ նա կմասնակցի ընկերության ղեկավար ժողովներին եւ հանրային միջոցառումներին:
BetterUp-ը հիմնադրվել է 2013թ.: Ընկերությունն ունի ավելի քան 2 հազար թրեյներ: Հարթակն օգտագործում են մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Hilton Worldwide Holdings, Chevron, Salesforce եւ այլն: 2021թ. փետրվարին BetterUp-ը $125 մլն ներդրում է ստացել, որի արդյունքում այժմ գնահատվում է $1,73 մլրդ: