16:38 | 23.03.21 | Նորություններ | 1707

Աղբյուր. TikTok-ում խմբային չատի գործառույթ կավելանա

TikTok-ը պլանավորում է այս տարի խմբային չատի հնարավորություն գործարկել, ինչը կօգնի սոցիալական ցանցին ավելի արդյունավետ պայքար մղել մրցակիցների նկատմամբ:  

Reuters-ի փոխանցմամբ, խմբային չատերը հնարավորություն կտան TikTok-ին վերածվել «սոցիալական փոխազդեցության հավելվածի»: Նշենք, որ 2019թ.-ից սկսած այս գործառույթը հասանելի է TikTok-ի չինական տարբերակում՝ Douyin-ում:


Նոր գործառույթի միջոցով հնարավոր կլինի լսարանին ավելի երկար պահել հավելվածում. բլոգերներն, օրինակ, կկարողանան ուղիղ հաղորդակցվել իրենց լսարանի հետ:

Նշվում է, որ առաջիկայում TikTok-ը նաեւ նոր գործառույթներ կավելացնի ուղիղ հեռարձակման հնարավորությանը, ինչպես նաեւ կընդլայնի էլեկտրոնային առեւտրի հնարավորությունները: