11:47 | 23.03.21 | Նորություններ | 2194

16 թիմ Նորարարության զարգացման եւ մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհ է ստացել

Նախորդ շաբաթ՝ մարտի 18-ին, կայացել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Նորարարության զարգացման եւ մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների նախորդ երկու մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 16 ընկերությունների հավաստագրերի պաշտոնական հանձնման արարողությունը:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Վիկտորիա Պողոսյանը եւ դրամաշնորհային մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամները:


Մրցույթի վերջին երկու փուլերի հաղթող են ճանաչվել Lucky Carrot, Oores, Yerevan Ride, PinoKIT, Wirestock, Nairi-Stem, Revalcon, AIP Tech, Best Route, Gabby, TabuLearn, Robin, SMART LOCKER, A’Eye, Foldink, GebeCert Distant Validation ստարտափները:

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարների չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամից մինչեւ 25.000.000 ՀՀ դրամ:

Համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երեւանում եւ մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական եւ տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաեւ ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։


Մրցույթն իրականացվում է «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Համաշխարհային Բանկի աջակցությամբ։


Ներկայումս հայտարարված է մրցույթի հերթական փուլը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի ապրիլի 5-ն է։ Մանրամասները հասանելի են այստեղ: