11:11 | 24.03.21 | Նորություններ | 1491
Twitter-ի՝ օրերս Թուրքիայում ներկայացուցիչ նշանակելու որոշումից հետ բոլոր խոշոր սոցիալական հարթակները որոշել են հետեւել այդ քայլին:
Facebook, Instagram, LinkedIn, «ВКонтакте» (VK), YouTube, Dailymotion, TikTok, Spotify, Netflix и Amazon Prime Video հարթակները համաձայնել են ներկայացուցիչ ունենալ Թուրքիայում՝ այդ երկրում սոցցանցերի մասին նոր օրենքի ընդունման արդյունքում, որն ուժի մեջ է մտել 2020թ. հոկտեմբերի 1-ին:
Թուրքիայի իշխանությունների կարծիքով, խոշոր սոցցանցերի համար երկրում ներկայացուցիչ ունենալը կարեւոր է՝ քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը բացառելու նպատակով: Օրենքի համաձայն, այն ընկերությունները, որոնք չեն ունենա երկրում տեղական ներկայացուցիչ, կարող են տուգանվել, զրկվել գովազդի իրավունքից եւ գործունեության սահմանափակումների առաջ կանգնել:
Statista վիճակագրական ընկերության տվյալներով, Թուրքիան 13,6 մլն Twitter-ի օգտատեր ունի եւ այդ թվով յոթերորդն է աշխարհում:
Այս որոշումից հետո Pinterest-ը կդառնա միակ խոշոր սոցիալական հարթակը, որը դեռ չունի ներկայացուցիչ Թուրքիայում: