Այսուհետ Ucom-ից հնարավոր է ձեռք բերել տան համար նախատեսված բոլոր ծառայություններն ու սարքավորումները մեկ փաթեթով, կառավարել դրանք ձայնային հրահանգներով կամ բջջային հավելվածի օգնությամբ՝ խնայելով ժամանակը եւ էլեկտրաէներգիան։
Ընկերության մի շարք վաճառքի եւ սպասարկման կենտրոններում ներկայացված «Խելացի տուն» նորարարական սմարթ սարքավորումների տեսականին ընդլայնվել է եւ 10% զեղչով հասանելի է մասնավորապես Ucom-ի ֆիքսված ծառայությունների uMix փաթեթի առկա եւ նոր բաժանորդներին։
Սմարթ սարքավորումները, այդ թվում՝ դրանց միացված uTV հեռուստատեսային սարքը կարելի է միացնել կամ անջատել նախընտրած ժամին, հետեւել էլեկտրաէներգիայի ծախսին, կառավարել սմարթֆոնով կամ Alisa, Siri եւ Google խելացի օգնականների միջոցով։ Ամբողջ տեսականին ներկայացված է Ucom ընկերության Հյուսիսային պողոտայի, Մեգամոլի եւ Երեւան Մոլի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ucom-ի առցանց խանութում։
«Առօրյա թոհուբոհի մեջ տեխնոլոգիաները ստեղծվում են աշխատանքը հեշտացնելու, ժամանակը եւ էլեկտրաէներգիան խնայելու, տունն առավել հարմարավետ ու ապահով դարձնելու համար։ Դուք կարող եք գտնվել տանից դուրս եւ, մեկ տեղից կառավարելով բոլոր սարքերը, ձեր տան մյուս անդամների համար սմարթֆոնով միացնել նախընտրելի uTV հեռուստաալիքը, տաքացնել ուտելիքը, կառավարել օդի խոնավությունն ու ջերմաստիճանը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։