17:07 | 12.03.21 | Նորություններ | 2917

    Krisp-ը ներկայացել է նոր գործառույթներով

    Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափը, որն արհեստական բանականության լուծման օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, ներկայացել է նոր գործառույթներով:

    Նոր գործառույթներին ծանոթանալու համար հարկավոր է ներբեռնել Mac-ի կամ Windows-ի համար նախատեսված հավելվածի թարմացված տարբերակը:

    HD ձայնով խոսելու հնարավորություն - HD ձայնն ավելի հարուստ կդարձնի օգտատիրոջ ձայնը՝ միաժամանակ հեռացնելով ֆոնային աղմուկը, ինչը հավասարապես կարեւոր է ինչպես առցանց հանդիպումների, այնպես էլ պոդքասթների, ձայնագրությունների եւ ուղիղ հեռարձակման ժամանակ:

    Արձագանքի չեղարկում - Այսուհետ զանգերի ընթացքում կհեռացվեն սենյակի ու ակուստիկ արձագանքները: Սենյակի արձագանքը կհեռացվի իրական ժամանակում, հնարավորություն տալով տանից ավելի որակյալ զանգեր կատարել:

    Էներգիայի քիչ սպառման ռեժիմ - Թարմացված հավելվածն արդեն ավելի էներգախնայող է, ինչի շնորհիվ նոթբուքի մարտկոցն ավելի ուշ կլիցքաթափվի:

    ***
    Krisp-ը, որը փետրվարին $9 մլն ներդրում էր ստացել, ունի շուրջ 1200 կորպորատիվ հաճախորդներ, որոնց թվում են Githun, Zapier, Discord, Intel ընկերությունները: