15:07 | 12.03.21 | Նորություններ | 2642
Թումո լաբորատորիաների եւ CoronaTest ընկերությունը մեկնարկում են նոր նախագիծ. դրա շրջանակում մասնակիցները կստեղծեն մոբայլ հավելված, որը հնարավորություն կտա օգտագործողներին պահպանել եւ մշտապես գրպանում ունենալ կորոնավիրուսի թեստավորման ու պատվաստման իրենց պատմությունը։
Նշվում է, որ մոբայլ հավելվածն իր ֆունկցիոնալությամբ եւ առանձնահատկություններով տարբերվելու է արդեն գործող վեբ հավելվածից՝ ունենալով մուտք գործելու արագ հնարավորություն (Face/Touch ID) ծանուցումներ եւ հիշեցումներ, online/offline տվյալների պահպանում, ինչպես նաեւ QR սկանավորում ու այլ նորարարական լուծումներ։
3 ամիս տեւողությամբ անվճար նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ են մոբայլ ծրագրավորողներ եւ UI/UX դիզայներներ։ Պահանջվող գիտելիքներին եւ հմտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու վերջնաժամկետը մարտի 22-ն է: Կարող են մասնակցել պահանջվող գիտելիքներն ունեցող 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ: