12:39 | 12.03.21 | Նորություններ | 3525

Startup Boost Week միջոցառումն ընդունում է հայտեր

Startup Boost Week միջոցառումը, որն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, ընդունում է մասնակցության հայտեր:

Միջոցառման նպատակն է խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը երիտասարդների շրջանում:

Դիմումների վերջնաժամկետը մարտի 26-ն է: Հայտերը հասանելի են այստեղ: Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը, միջոցառումը տեղի կունենա ապրիլի 5-11-ը՝ մասնակի առցանց ձեւաչափով: Մեկշաբաթյա միջոցառումը կանցկացվի Հայաստանի տարբեր քաղաքներում՝ տվյալ տարածաշրջանում գործունեություն իրականացնող ՏՏ ընկերությունների եւ երիտասարդական կազմակերպությունների աջակցությամբ: Այդ ընկերություններն ու կազմակերպություններն են`

- Գյումրիում՝ Brain Fors, Annaniks, Chessify, Digital Pomegranate;
- Վանաձորում` SevenSmarts, Instigate Mobile, Himnark;
- Դիլիջանում` UWC-Dilijan, YCCD;
- Երեւանում` SuperAnnotate, Krisp, AUA EPIC, ANEL:

Ծրագրի շրջանակներում, 5-10 ուսանողներից բաղկացած խմբեր կհյուընկալվեն տվյալ տարածաշրջանի համար նախատեսված վայրում, կհանդիպեն իրենց ղեկավարներին, որոնք կօգնեն նրանց ամբողջությամբ ներգրավվել եւ մասնակցել SBW_Vol7-ին: Նախատեսվում է, որ մոտ 120 ուսանող կհյուրընկալվի 15 տարածաշրջանային կենտրոններում:


Ուսանողները ֆիզիկապես կգտնվեն նախատեսված վայրերում, մենթորները եւ հիմնական անձնակազմը նրանց հետ կաշխատեն առցանց հարթակների միջոցով: Ծրագրի ընթացքում ուսանողները կծանոթանան փորձառու ձեռներեցների եւ ներդրողների հետ, ովքեր կօգնեն նրանց զարգացնել startup գաղափարներ եւ ներկայացնել այն փորձառու ժյուրիին հատուկ մրցանակներ շահելու համար:

«Rostelecom» ընկերությունը հանդիսանում է միջոցառման մրցանակների հովանավորը:

Մրցանակներն են՝

Առաջին մրցանակ - 500 եվրո եւ գրքեր
Երկրորդ տեղի մրցանակ - 350 եվրո եւ գրքեր
Երրորդ տեղի մրցանակ - 200 եվրո եւ գրքեր