12:12 | 22.12.20 | Նորություններ | 3836

Renderforest-ը ներկայացրել է իր գրաֆիկական խմբագրիչը

Հայկական Renderforest ընկերությունը գործարկել է իր գրաֆիկական խմբագրիչը՝ դառնալով աշխարհում առաջին դիզայնի ամբողջական հարթակը, որտեղ մեկ վայրում ու մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է ստեղծել բրենդինգ, վեբկայք, գովազդային տեսանյութեր եւ գրաֆիկաներ։

Ընկերությունում նշել են, որ արդեն շուրջ 2 տարի պլանավորում, գծագրում ու մշակում են Renderforest-ի ամենախոշոր պրոդուկտներից մեկը՝ գրաֆիկական խմբագրիչը։



«Ու այս պրոդուկտի արդյունքը մեր ամբողջ թիմի ու բաժինների աշխատանքն է, որը մեզ դարձրել է մրցունակ միջազգային շուկայում՝ բերելով միլիոնավոր օգտատերեր ողջ աշխարհից։ Շնորհակալ եմ Renderforest-ի ողջ թիմին այս պրոդուկտի գաղափարը իրականություն դարձնելու համար»,- նշել է ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանը:  

Նրա խոսքով, նոր գործիքի թողարկումով Renderforest-ը շարունակելու է իր զարգացումը եւ սեփական ստարտափների ու ծրագրերի իրագործումը, որոնց հիմքում ավելի ուժեղ տնտեսություն կառուցելն է։