Apple-ը՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված, նորից փակում է իր խանութներն աշխարհի տարբեր կետերում:
Փակ կլինեն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի թվով 100 խանութները: Չեն գործի նաեւ ԱՄՆ Թենեսի նահանգում եւ Մեծ Բրիտանիայում գործող խանութները: Անցած շաբաթ ընկերությունը 18 խանութ էր փակել Գերմանիայում եւ Նիդեռլանդներում:
Հայտնի է նաեւ դարձել, որ առաջիկա օրերին կփակվեն Մեքսիկայում եւ Բրազիլիայում գործող ընկերության խանութները:
Նշվում է, որ խանութների փակումը կրում է ժամանակավոր բնույթ, սակայն դրանց վերաբացման հստակ ժամկետներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ընկերությունը խանութները փակելու որոշում էր կայացրել նաեւ գարնանը, սակայն հունիսին, կապված կորոնավիրուսային համավարակի իրավիճակի բարելավման հետ, վերաբացել էր դրանք: