14:20 | 21.12.20 | Նորություններ | 3726

Դրոնների արտադրությամբ զբաղվող DJI-ը՝ ԱՄՆ «սեւ ցուցակում»

Դրոնների արտադրությամբ զբաղվող DJI չինական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ իշխանությունների «սեւ ցուցակում»:

Որոշման արդյունքում ամերիկյան ընկերություններին արգելվում է արտահանել իրենց տեխնոլոգիաները՝ DJI-ի սարքերի արտադրության մեջ օգտագործելու նպատակով:

ԱՄՆ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ չինական DJI-ի դրոնները վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար:

Ընդհանուր առմամբ, սեւ ցուցակում ընդգրկված են 77 ընկերություններ եւ մասնաճյուղեր, որոնցից 60-ը չինական են: