14:18 | 17.12.20 | Նորություններ | 3903

    WhatsApp-ը նոր գործառույթ է թեստավորում

    WhatsApp-ը հերթական գործառույթն է ներկայացրել, որի արդյունքում հավելվածի համակարգչային եւ վեբ տարբերակներում հասանելի կդառնան զանգերը:

    Այս պահին գործառույթը գտնվում է ակտիվ թեստավորման փուլում, օգտատերերի մի մասի համար էլ այն արդեն հասանելի է: Խոսքը ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո զանգերի հնարավորության մասին է:


    Թեեւ գործառույթի մասին ընկերությունը դեռ պաշտոնապես չի հայտարարել, սակայն կան տեղեկություններ, որ այն հասանելի կդառնա ամբողջ աշխարհում առաջիկա շաբաթների ընթացքում:

    Հիշեցնենք, որ WhatsApp-ը նոյեմբերի արդյունքներով ճանաչվել է աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելված: Նախորդ ամիս այն ներբեռնվել է 58 մլն անգամ: