10:42 | 17.12.20 | Նորություններ | 3562

Հայտնի են տարվա ամենաեկամտաբեր մոբայլ խաղերը

Sensor Tower վերլուծական կենտրոնը ներկայացրել է 2020թ. առաջատար հինգ մոբայլ խաղերը, որոնք ավելի քան $1 մլրդ եկամուտ են ունեցել:  

Դրանք են PUBG Mobile, Honor of Kings, Pokémon GO, Coin Master եւ Roblox:


PUBG Mobile-ի եկամուտն անցնող տարում աճել է 64,3%-ով, իսկ Honor of Kings-ինը՝ 43%-ով:


Երրորդ ամենաեկամտաբեր խաղը դարձել է հանրահայտ Pokémon GO-ն, որը վաստակել է $1,2 մլրդ: Համեմատության համար նշենք, որ 2019թ. խաղը վաստակել էր $894 մլն: