Հոկտեմբերին Apple-ը ներկայացրեց 5G ցանցով աշխատող 4 մոդելներով iPhone 12 շարքը՝ iPhone 12 mini, iPhone 12, iPhone 12 Pro եւ iPhone 12 Pro Max:
Օրերս հայտնի է դարձել, թե ներկայացված մոդելներից որն է շուկայում ամենաքիչ պահանջարկ վայելողը:
Wave7 Research հետազոտական կենտրոնի հրապարակած
զեկույցի համաձայն, շարքի ամենավատ վաճառվող մոդելը iPhone 12 mini-ն է, որի վաճառքի ցուցանիշը 4-5% է:
iPhone 12 մոդելը, որը շուրջ $100-ով թանկ է iPhone 12 mini-ից, ամենալավ վաճառվողն է՝ վաճառքի ցուցանիշը կազմում է 24-33%:
Զեկույցը հիմնված է ԱՄՆ կապի երեք խոշորագույն օպերատորների տրամադրած տվյալների հիման վրա: