15:55 | 26.11.20 | Նորություններ | 2685

Ճապոնացիները հաշվել են iPhone 12-ի ինքնարժեքը

Ճապոնացի հետազոտողները հաշվարկների միջոցով պարզել են վերջերս շուկայում հայտնված iPhone 12-ի ինքնարժեքը:

Nikkei հարթակի փոխանցմամբ, iPhone 12-ի բոլոր բաղադրիչների ընդհանուր արժեքը կազմում է $373, իսկ iPhone 12 Pro-ինը՝ $406:

iPhone-ի ամենաթանկ բաղադրիչը OLED մատրիցան է, որն արժե $70, որին հաջորդում է Apple A14 Bionic չիպը ($40):


Հիշեցնենք, որ հոկտեմբերին ներկայացված iPhone 12-ի արժեքն է սկսած $799-ից, iPhone 12 Mini-ն արժե՝ սկսած  $699-ից:

iPhone 12 Pro եւ 12 Pro Max մոդելներն արժեն համապատասխանաբար $999 եւ $1,099: