14:06 | 26.11.20 | Նորություններ | 2349

ԱՄՆ-ում TikTok-ի վաճառքի նոր վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է

ԱՄՆ իշխանությունները երկարաձգել են այն ժամկետը, որի ընթացքում TikTok-ի սեփականատեր ByteDance ընկերությունը պետք է ավարտի ընկերության ամերիկյան մասնաբաժնի վաճառքի գործարքը՝ Oracle եւ Walmart ընկերությունների հետ:

Գործարքի նոր վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է: Եթե գործարքը մինչ այդ օրը ավարտին չհասցվի, այն կարող է արգելափակվել ԱՄՆ տարածքում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը մեղադրում է TikTok-ին՝ Չինաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:  TikTok-ն, իր հերթին, նշում է, որ ամերիկացի օգտատերերի տվյալները պահպանում է ոչ թե Չինաստանում, այլ Սինգապուրում գտնվող սերվերներում:


Թրամփը օգոստոսին TikTok-ին 90 օր ժամանակ տվեց, որպեսզի վերջինս կամ վաճառեր հավելվածը ամերիկյան ընկերության, կամ հրաժարվեր ԱՄՆ-ում գործելու մտադրությունից:

TikTok-ն ԱՄՆ տարածքում ունի ավելի քան 100 մլն օգտատեր, 1500 աշխատակից: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շուրջ 10 հազ. նոր աշխատատեղ ավելացնել: