16:33 | 25.11.20 | Նորություններ | 2790

Samsung-ը երկու նոր սմարթֆոն է ներկայացրել

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A12 եւ A02s սմարթֆոնները, որոնք շուկայում կհայտնվեն 2021թ. սկզբին:

The Verge-ի փոխանցմամբ, Galaxy A12-ն օժտված է 6,8 դյույմանոց HD+ էկրանով, քառակի տեսախցիկով:

Galaxy A02s մոդելն ունի նմանատիպ էկրան եւ մարտկոց, սակայն օպերատիվ եւ ներքին հիշողության ծավալներն ավելի քիչ են՝ համապատասխանաբար 3 ԳԲ եւ  32  ԳԲ: Մոդելների մանրամասն համեմատության համար դիտեք տեսանյութը:



Հավելենք, որ եվրոպական շուկայում Galaxy A12-ը կհայտնվի հունվարին, իսկ A02s-ը՝ փետրվարին:  A12 մոդելը կարժենա 179 եվրո, իսկ A02s-ը՝ 150 եվրո: