14:10 | 25.11.20 | Նորություններ | 2540
Թումոն շարունակում է արցախցի պատանիների համար մշակված հատուկ ծրագիրը, որը նախորդ ամսվա ընթացքում ունեցել է ավելի քան 130 մասնակից։
Ծրագրին կարող են մասնակցել 10-18 տարեկան երեխաներն ու պատանիները, որոնք այժմ Երեւանում են կամ մոտակայքում:
Կազմակերպիչների խոսքով, ծրագիրը կօգնի բացահայտել մասնակիցների թաքնված տաղանդները, ձեռք բերել գիտելիքներ ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության եւ այլ ոլորտներում, մասնակցել կինոդիտումների, քննարկումների, խաղերի ու այլ կրթական ծրագրերի, ծանոթանալ հասակակիցների հետ:
Մասնակցության համար հարկավոր է գրանցվել այստեղ:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Թումոն իրականացնում է հատուկ նախագիծ՝ Արցախից Երեւան տեղափոխված 10-18 տարեկան պատանիների համար:
Նախագծի ընթացքում նրանք անցնում են ինքնուսուցման վարժանքներով, մասնակցում են ֆիլմերի ստեղծման, դիզայնի, խաղերի մշակման, լուսանկարչության, թվային երաժշտության եւ այլ ոլորտներում դասընթացների, ինչպես նաեւ ֆուտբոլի եւ բասկետբոլի պարապմունքների, կինոդիտումների եւ քննարկումների։