16:20 | 07.12.20 | Նորություններ | 3896

WhatsApp-ը ներբեռնումների թվով առաջ է անցել TikTok-ից

WhatsApp մեսենջերը նոյեմբերի արդյունքներով ճանաչվել է աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելված։

Նախորդ ամիս այն ներբեռնվել է 58 մլն անգամ: Այս մասին են վկայում Sensor Tower-ի հրապարակած տվյալները:

Ներբեռնումների թվով առաջատարը Հնդկաստանն է (30%): Լավագույն եռյակում են TikTok-ը եւ Facebook-ը։


Վարկանիշը կազմվել է նոյեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում App Store-ի եւ Google Play-ի տրամադրած տվյալների հիման վրա։