Apple ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է անվճար փոխել iPhone 11 էկրանները՝ խնդրի առկայության դեպքում։
Ընկերությունում պարզել են, որ նախկինում գնված iPhone 11-ի որոշ էկրաններ կարող են խնդիրներ ունենալ։
«Եթե ձեր iPhone 11-ի էկրանն ունի խնդիր, կարող եք սերիական համարի միջոցով ստուգել, թե արդյոք այն էկրանի անվճար փոփոխման ենթակա սարքերի թվում է։ Եթե դա այդպես է, ապա Apple-ը եւ նրա պաշտոնական ներկայացուցիչներն այդ ծառայությունը ձեզ անվճար կմատուցեն՝ ամբողջ աշխարհում»,- նշել են ընկերությունում։
Նշվում է, որ խնդիրը նկատվում է այն iPhone-ների մոտ, որոնք արտադրվել են 2019-ի նոյեմբերից 2020թ․ մայիսն ընկած ժամանակահատվածում։