16:51 | 04.12.20 | Նորություններ | 5050

Զեկույց. Մոլորակի բնակչության 15%-ը շուտով կապրի 5G ցանցի ազդեցության գոտում

5G ցանցը շուտով հասանելի կդառնա մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակչի, կարծում են Ericsson ընկերության փորձագետները:

Մինչեւ այս ամսվա վերջ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ կբնակվի 5G ցանցի ազդեցության գոտում: Ericsson-ի հետազոտության համաձայն, առաջին հերթին խոսքը Չինաստանի մասին է, որը 5G ցանցի առաջամարտիկներից է:

Չինաստանում գործում է աշխարհում 5G կապի ամենախոշոր ցանցը: Երկրում այս պահին կա 700  հազ. 5G բազային կայան, որը կազմում է ամբողջ աշխարհում 5G կայանների 70%-ը:


Փորձագետները նշում են, որ 5G-ի ցանցի ներդրումն աշխարհում բավական արագ է ընթանում, չնայած համավարակին եւ ցանցի վտանգների հետ կապված տարբեր մտահոգություններին: