14:15 | 04.12.20 | Նորություններ | 4996

«Ռոստելեկոմ»-ը եւ ՎԵԳԱ խանութ-սրահների ցանցը հանդես են գալիս նոր համատեղ առաջարկով

«Ռոստելեկոմ» ընկերությունը եւ ՎԵԳԱ խանութ-սրահների ցանցը ներկայացնում են համատեղ շահավետ առաջարկ։

Առաջարկը առավելություններ է տրամադրում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդներին եւ Վեգա Գոլդ քարտապաններին՝ ընկերությունների կողմից առաջակվող ծառայություններից փոխադարձաբար օգտվելիս։

Համատեղ առաջարկի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի գործող եւ նոր բաժանորդները հնարավորություն կստանան կատարելու գնումներ ՎԵԳԱ ընկերության ցանկացած խանութ-սրահից՝ մեծածախ գներով։  

Առաջարկը նաեւ առավելություններ է տրամադրում ՎԵԳԱ ընկերության հաճախորդների համար․ բոլոր Վեգա Գոլդ քարտապանները, ովքեր հանդիսանում են «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդ կամ նոր կբաժանորդագրվեն ընկերության ծառայություններին, կստանան հավելյալ 10 Մբ/վ ինտերնետի արագություն եւ հավելյալ 20 հեռուստաալիք՝ ի լրումն իրենց սակագնային փաթեթով նախատեսված առավելությունների։

Ի հավելումն նշենք, որ այսուհետ ք․ Երեւան, Սեբաստիա 141/5 հասցեում գործող ՎԵԳԱ հիպերմարկետում գործում է«Ռոստելեկոմ»-ի վաճառքի եւ սպասարկման կետ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ սպասարկում՝ կատարելով արագ եւ հարմարավետ գործարքներ։

Համատեղ առաջարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Ռոստելեկոմ» ընկերության պաշտոնական կայքում: