16:18 | 24.11.20 | Նորություններ | 2574

    Չինաստանը՝ 5G ցանցի գլոբալ առաջատար

    Չինաստանում գործում է աշխարհում 5G կապի ամենախոշոր ցանցը, այս մասին հայտարարել է երկրի արդյունաբերության եւ տեղեկատվության նախարար Լյու Լիհոնգը:

    Նա նշել է, որ Չինաստանում այս պահին կա 700  հազ. 5G բազային կայան, որը կազմում է ամբողջ աշխարհում 5G կայանների 70%-ը:

    Ներկայում Չինաստանում 5G ցանցին է միացված ավելի քան 180 մլն սարք:


    Չինական քաղաքների շարքում 5G բազային կայանների եւ մասնագետների առկայությամբ առաջատար է Շանհայը, որտեղ գտնվում են առաջատար չինական ընկերությունների՝ 5G-ին առնչվող հիմնական գիտահետազոտական կենտրոնները:

    5G ցանցը փոխարինում է ներկայում աշխարհում գործող 4G ցանցին: 5G ապահովում է անհամեմատ մեծ արագություն (1-2ԳԲ/վ), տվյալների փոխանցման ավելի բարձր որակ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա: