15:00 | 08.12.20 | Նորություններ | 3569

Եվրոպայում մեկնարկում են 6G ցանցի մշակման աշխատանքները՝ Nokia-ի գլխավորությամբ

Եվրոպայում սկսել են ենթակառուցվածքներ մշակել՝ 6G ցանցի ներդրման համար:

Թեեւ շատ երկրներ դեռ չեն էլ սկսել 5G ցանցի ներդրումը, սակայն Եվրոպայում մի շարք ընկերություններ ավելի հեռուն են նայում:

Hexa-X նախագծի շրջանակում Nokia-ն գլխավորում է այն ընկերությունների եւ համալսարանների խումբը, որոնք կզբաղվեն 6G ցանցի ներդրմամբ՝ Եվրամիության ֆինանսավորմամբ: Խմբում ընդգրկված են նաեւ Ericsson, Orange, Telefonica, Intel եւ Siemens ընկերությունները:  


Hexa-X-ի առաջնային նպատակն է 6G ցանցի ներդրման ճանապարհային քարտեզի եւ գրաֆիկի մշակումը: Նախագծի կոմերցիոն մեկնարկը կտրվի 2030թ.:  

Կանխատեսվում է, որ 6G-ի ստանդարտները կսկսեն մշակվել հաջորդ տարի՝ Էլեկտրոնային կապի միջազգային միության կողմից: