11:45 | 01.12.20 | Նորություններ | 3418

iPhone 12 Pro-ի պահանջարկը գերազանցում է առաջարկը

Apple-ի կողմից վերջերս վաճառքի հանված iPhone 12 մոդելը ձեռք բերել ցանկացողների քանակը գերազանցել է սպասումները, գրում է Gizmochina հարթակը:

Միաժամանակ, արտադրության համար անհրաժեշտ մասերի պակաս է նկատվում, ինչի արդյունքում առաջացել են հերթեր, որոնց պատճառով մինչեւ 2021-ի գարուն մոդելը բարդ կլինի ձեռք բերել:


Թայվանում, օրինակ, այսօր iPhone 12 Pro պատվիրելու դեպքում այն կառաքվի դեկտեմբերի 24-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, շուկայում մեծ պահանջարկ չեն վայելում iPhone 12 եւ iPhone 12 mini տարբերակները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ներկայացված iPhone 12-ի արժեքն է սկսած $799-ից, iPhone 12 Mini-ն արժե՝ սկսած  $699-ից: iPhone 12 Pro եւ 12 Pro Max մոդելներն արժեն համապատասխանաբար $999 եւ $1,099: