13:58 | 30.11.20 | Նորություններ | 3111

Լամպ-տեսախցիկ. Xiaomi-ն հերթական նորույթն է ներկայացրել

Xiaomi-ն ներկայացրել է հերթական նորարարական սարքը՝ լուսադիոդային լամպ, որն օժտված է տեսախցիկով:

Շուրջ 50 եվրո արժեցող սարքը կհետաքրքրի հատկապես այն ծնողներին, որոնք ցանկանում են հեռավար ձեւաչափով հետեւել իրենց երեխաներին: Հավելվածի միջոցով նրանք կկարողանան տեսնել, թե ինչպես է երեխան, օրինակ, տնային առաջադրանքների կատարմամբ զբաղվում:


Սարքը նաեւ ապահովում է երկկողմանի ձայնային կապ, որի շնորհիվ երեխան, օրինակ, կարող է խոսել ծնողների հետ՝ լամպի առաջ ձեռքը թափահարելով: Այդ շարժման արդյունքում ծնողի հեռախոսին կգա ծանուցում, նշելով, որ երեխան ցանկանում է խոսել: