15:07 | 17.11.20 | Նորություններ | 2595

Hyperloop վակուումային գնացքն առաջին անգամ թեստավորվել է ուղեւորների մասնակցությամբ

Մարդատար եւ բեռնատար ուղեւորությունների համար նախատեսված վակուումային գնացքի Hyperloop համակարգն առաջին անգամ թեստավորել են Լաս Վեգասում՝ իրական մարդկանց մասնակցությամբ:

CNN-ի փոխանցմամբ, 500 մետրանոց փորձադաշտում փորձարկված Hyperloop-ի առաջին ուղեւորներն են դարձել դրա հիմնադիրները:


Թունելով անցնելու ընթացքում սարքը բացել է 172 կմ/ժ արագություն: Նախորդ թեստերի ընթացքում, որոնց մարդիկ չեն մասնակցել, սարքը աշխատել է 386 կմ/ժ արագությամբ: