17:39 | 16.11.20 | Նորություններ | 3648
Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական անվանումը․ ընկերության նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն։
Անվանափոխությունը պետական գրանցում է ստացել 2020 թ. նոյեմբերի 16-ին։
Նշվում է, որ կատարված փոփոխությունը որեւէ կերպ չի անդրադառնա ընկերության իրավունքների, պարտավորությունների եւ ծառայությունների մատուցման վրա, որոնք շարունակելու են իրականացվել նույն ծավալով։
Ընկերությունում հայտնել են, որ կազմակերպությունը դեռեւս կշարունակի հանդես գալ եւ ծառայություններ մատուցել Beeline ապրանքանիշի ներքո: