15:16 | 16.11.20 | Նորություններ | 2774

ԱՏՁՄ-ն պատմել է նոր ծրագրերի մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարել է, որ որպես ոլորտը համակարգող կառույց, շարունակում է իրականացնել ռազմարդյունաբերության զարգացման իր համակարգման աշխատանքները:

Միությունը՝ ներկա իրավիճակից ելնելով, իրականացնում է նաեւ հետեւյալ նոր ծրագրերը.

1. Ֆինանսական աջակցություն Արցախի ՏՏ ոլորտի բոլոր աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին՝ ապահովելով բնակության պայմաններ Արցախում եւ Սյունիքի մարզում: ԱՏՁՄ-ն պատրաստ է գտնել բնակարաններ, վճարել վարձակալության, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների համար: Ծրագրի համար հարկավոր է կապ հաստատել այստեղ՝ special@uate.org, Subject բաժնում նշելով՝ ''Financial Support'':

2. Ծրագրային մշակման / software development/ եւ կիբեռանվտանգության վերապատրաստման եւ ուսուցման դասընթացներ զորացրված` այդ թվում վիրավոր զինվորների համար։: Ծրագրի համար հարկավոր է կապ հաստատել այստեղ՝ special@uate.org, Subject բաժնում նշելով՝ ''Training'':

3. Արցախի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ բնագիտական ֆակուլտետների ուսանողների համար կկազմակերպի արագացված ՏՏ վերապատրաստման դասընթացներ ՝ ապահովելով նրանց եւ նրանց ընտանիքների համար բնակարաններ եւ բնակության պայմաններ Արցախում եւ Սյունիքում։: Ծրագրի համար հարկավոր է կապ հաստատել այստեղ՝ special@uate.org, Subject բաժնում նշելով՝ "University'':

ԱՏՁՄ-ն կոչ է արել Սյունիքի մարզի եւ Արցախի ՀԿ-ներին եւ այլ կազմակերպություններին, որոնք կարող են ապահովել տներ, հյուրատներ եւ հյուրանոցներ, համագործակցել վերոնշյալ ծրագրերում: Համագործակցության համար հարկավոր է դիմել special@uate.org` Subject բաժնում նշելով՝ ''Collaboration''.