11:22 | 17.11.20 | Նորություններ | 2555

Huawei-ը վաճառում է Honor բրենդը

Huawei-ը պաշտոնապես հայտարարել է Honor բրենդի վաճառքի մասին՝ Shenzhen Zhixin New Information Technology Co ընկերությանը:

Huawei-ում նշել են, որ գործարքի ավարտին Huawei-ն ամբողջովին դուրս կգա Honor-ի հետ կապված բոլոր գործընթացներից: Ավելի վաղ, ԶԼՄ-ները Honor-ը գնահատել էին $15,2 մլրդ:

Հիշեցնենք, որ 2019թ. մայիսին ԱՄՆ իշխանությունները Huawei-ը եւ դրա հետ կապված  144 ընկերություններն ընդգրկել էին սեւ ցուցակում. նրանց հետ ամերիկյան ընկերություններին արգելված էր բիզնես հարաբերություններ ունենալ:

Honor ենթաբրենդը ստեղծվել է Huawei-ի կողմից 2013թ.՝ Xiaomi-ի հետ մրցակցելու նպատակով: Բացի սմարթֆոնները, այս բրենդի ներքո արտադրվում են նոթբուքեր, պլանշետներ, խելացի հեռուստացույցներ եւ այլն: