10:25 | 12.11.20 | Նորություններ | 4700
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դիմել է բոլոր այն ուժերին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։
«Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր։
Այժմ անհրաժեշտ է զարգացնել, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը, հանգստանալ։