11:18 | 11.11.20 | Նորություններ | 3815

    Sony-ն անօդաչու թռչող սարքեր կարտադրի

    Sony ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսել՝ սպառողական շուկայի համար:

    Այդ նպատակով ստեղծվել է Airpeak բրենդը: Sony-ում նշել են, որ այս որոշումը կայացրել են՝ ոգեւորված լինելով այն փոփոխություններով, որոնք դրոնները բերել են տարբեր ոլորտներ:

    Դրոնների ստեղծման համար ընկերությունը կօգտագործի սեփական տեխնոլոգիաները: Կանխատեսումների համաձայն, դրոնները կօգնեն Sony-ին՝ որակյալ վիդեո կոնտենտ ստեղծելու հարցում:

    Airpeak-ը կգործարկվի 2021թ. գարնանը: Առաջիկայում ընկերությունը կսկսի փնտրել գործընկերների՝ նախագծի իրականացման համար: