14:34 | 24.08.20 | Նորություններ | 2143

Սեպտեմբերին Facebook-ի հին դիզայնը պատմություն կդառնա

Սեպտեմբերից սկսած Facebook-ի նոր դիզայնը պարտադիր կդառնա բոլոր օգտատերերի համար՝ անհնար դարձնելով վերադարձը սոցցանցի դասական տարբերակին:

Սոցցանցի նոր՝ մինիմալիստական դիզայնը ներկայացվել էր 2019թ.: Այն ամենազանգվածային փոփոխությունն էր Facebook-ի գոյության վերջին 15 տարիների ընթացքում:



Փոփոխության արդյունքում Facebook-ի նոր դիզայնից անհետացան կապույտ երանգները։ Վերին կապույտ շերտը փոխարինվեց սպիտակով։

Հիշեցնենք, որ մինչ օրս օգտատերերը հնարավորություն ունեին ցանկության դեպքում վերադառնալ սոցցանցի դասական դիզայնին: