10:56 | 24.08.20 | Նորություններ | 12382

Ucom-ն արդիականացրել է շարժական ցանցը

Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կստանան էապես ավելի որակյալ ծառայություններ, քան 2-3 ամիս առաջ։

Ընկերությունում նշել են, որ նախորդ ամիսներին Ucom-ի տեխնիկական տնօրինությունը համալրվել է արհեստավարժ ու բանիմաց մասնագետներով, որոնցից շատերն ունեն արտերկրում աշխատելու, բարդ ցանցեր նախագծելու եւ սպասարկելու կարեւոր փորձ ու հմտություններ։ Նրանց ջանքերի շնորհիվ կարգավորվել է ընկերության տվյալների կենտրոնի էներգամատակարարումը, ինտեգրվել են 2 անկախ UPS համակարգեր, ամբողջովին վերազինվել է տվյալների կենտրոնի սառեցման համակարգը, ինչն այսուհետ թույլ կտա լրացուցիչ կարեւոր ժամանակ շահել արտակարգ իրավիճակներում կարգավորման աշխատանք իրականացնելիս։

«Կատարվել է շարժական ցանցի մանրակրկիտ վերլուծություն, պարզվել են 2G, 3G եւ 4G+ տեխնոլոգիաների գործարկման թույլ օղակները, որոնց հսկայական մասը կարգավորվել է, իսկ բարելավման եւ արդիականացման գործընթացը շարունակական է։ Դրա արդյունքում մեր բաժանորդները կօգտվեն ծառայություններից՝ էապես բարելավված որակով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։  

Հավելենք, որ ֆիքսված ցանցում նույնպես ծավալուն աշխատանք է իրականացվում, որի արդյունքների մասին շուտով կտեղեկացնենք։