13:57 | 30.07.20 | Նորություններ | 14161

40 ԳԲ ինտերնետ նվեր՝ SIM քարտը նոր 4G USIM-ով փոխարինող Beeline-ի բաժանորդներին

Beeline-ի բաժանորդները կարող են մինչեւ հոկտեմբերի 31-ը անվճար փոխարինել իրենց հին SIM քարտերը նոր 4G USIM քարտերով եւ ստանալ նվեր՝ 40 ԳԲ ինտերնետ:

«Beeline-ի բաժանորդներին հասանելի է 4G+ բջջային ցանց, որտեղ ինտերնետի արագությունը հասնում է մինչեւ 170 Մբիթ/վ: Բայց հաճախորդները չեն կարողանա օգտվել այդ արագությունից, եթե ունեն հին SIM քարտ: Մենք անվճար կփոխարինենք քարտը, կնվիրենք 40 ԳԲ ինտերնետ եւ ես կարող եմ վստահեցնել, որ 4G+ ցանցի առավելություններըհաճելիորեն կզարմացնեն մեր բաժանորդներին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկը հասանելի է կանխավճարային եւ հետվճարային բոլոր ՍՓ-ին` բացառությամբ շարժական կապի ինտերնետ ՍՓ-երի: Առաջարկը հասանելի է միայն հին SIM քարտ (որը չի ապահովում 4G ցանցի հնարավորությունը) օգտագործող բաժանորդներին:

*444# հրահանգի միջոցով հնարավոր է ստուգել, արդյոք SIM քարտը եւ հեռախոսն ապահովում են 4G ցանցի հնարավորություն թե ոչ, իսկ կայքի միջոցով հնարավոր է ստանալ մանրակրկիտ ինֆորմացիա, թե ինչպես հեշտությամբ անցում կատարել 3G-ից 4G ցանցին:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։