11:29 | 30.07.20 | Նորություններ | 2138

Մեկնարկել է մի շարք տեխնոլոգիական դասընթացների գրանցումը

Մեկնարկել է «React.JS», «Project Management», «Technical Recruitment», «Digital Marketing (SMM)», «Digital Marketing (SEO)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը:

Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ եւ հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝  կկազմի Երեւանում 10-80%, մարզերում՝ 30-90%։

«React.js» մասնագիտությունով՝ սկսնակ եւ միջին մակարդակների  ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Bitschool» ծրագրավորման եւ բիզնեսի դպրոցի մասնագետների կողմից։ Հայտը հնարավոր է լրացնել կայքի https://edu.hti.am/trainings/reactjs էջում:

«Project Management» մասնագիտությունով  ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից: Հայտը կարելի է լրացնել այստեղ:

«Technical Recruitment» մասնագիտությամբ՝ սկսնակ մակարդակի  ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Meettal» ընկերությունը: Հայտը հասանելի է այստեղ:

«Digital Marketing (SMM)» եւ «Digital Marketing (SEO)» մասնագիտություններով՝ սկսնակ մակարդակի ծրագրավորման դասընթացները կանցկացվեն մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Skill» ընկերության մասնագետների կողմից։ Ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման համապատասխան թերթիկները՝ «Digital Marketing (SMM)» եւ «Digital Marketing (SEO)»: